Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. հիվանդություններ

Շագանակագեղձի քաղցկեղը ոչ միշտ է պետք բուժել. news.am

Շագանակագեղձի քաղցկեղը ոչ միշտ է պետք բուժել. news.am

Մեծ Բրիտանիայից հետազոտողների անցկացրած հետազոտության արդյունքները վկայում են, որ ոչ միշտ է անհրաժեշտ բուժել շագանակագեղձի չտարածված քաղցկեղը:  Փորձարկմանը մասնակցել են տղամարդիկ, որոնց մոտ շագանակագեղձի քաղցկեղի հակում ունեցող հակագենի բարձր մակարդակ է հայտնաբերվել. այն կապում են շագանակագեղձի քաղցկեղի զարգացման մեծ ռիսկի հետ: Տղամարդկանցից ոմանք ուղղակի շարունակել են կանոնավոր կերպով PSA-ի հետազոտություն անցնեն, իսկ մյուսներն, այնուամենայնիվ, որոշել են բուժման ավելի արմատական մեթոդների դիմել:

1643 հիվանդի մասնակցությամբ տասնամյա դիտարկումը ցույց է տվել, որ տասնամյա ապրելիությունը նույնն է եղել եւ նրանց մոտ, ով ուղղակի կանոնավոր զննումներ է անցել, եւ նրանց, ովքեր ճառագայթային թերապիայի կուրս  են անցել կամ վիրահատության են ենթարկվել: Այդ ցուցանիշը երկու խմբում էլ 99 տոկոս է կազմել: Նրանց շրջանում, ովքեր նախընտրել են դիտարկումը, ուռուցքի առաջընթաց դիտարկվել է հինգ դեպքից մեկում: Այդ դեպքում հիվանդին անհրաժեշտ բուժում է նշանակվել: 

Ստացված տվյալները վկայում են, որ շագանակագեղձի բուժման արմատական միջոցները ոչ միշտ են անհրաժեշտ: Պետք է հիշել, որ թերապիան կարող է նաեւ լուրջ կողմնակի հետեւանքներ առաջացնել, օրինակ` հանգեցնել անկարողության կամ միզելու խնդիրների:  Վիրահատությունը կրկնակի մեծացրել է նման բարդությունների առաջացման ռիսկը, իսկ ճառագայթային թերապիան հանգեցրել է աղիների աշխատանքի խանգարումների:

Բրիտանացի գիտնականները նախատեսել են շարունակել դիտարկումը: Նրանք սակայն ընդգծում են, որ ստացված տվյալները համապատասխանում են միայն շագանակագեղձի քաղցկեղի վաղ փուլում գտնվող հիվանդներին: Շագանակագեղձի քաղցկեղի տարածված տեսակով տղամարդկանց բուժում է անհրաժեշտ, ոչ թե դիտարկում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. anti-onko.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ֆիզիկական վարժությունները կարող են օգնել շագանակագեղձի քաղցկեղի բուժմանը. news.am
Ֆիզիկական վարժությունները կարող են օգնել շագանակագեղձի քաղցկեղի բուժմանը. news.am

Բարձր ինտենսիվության ֆիզիկական ծանրաբեռնվածությունները կարող են զգալիորեն օգնել շագանակագեղձի քաղցկեղի բուժմանը: Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը բարձրացնում է քաղցկեղով...

ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա Լրահոս տղամարդկանց համար
Ուռուցքի սառեցումը՝ շագանակագեղձի քաղցկեղի բուժման նոր մեթոդ. med.news.am
Ուռուցքի սառեցումը՝ շագանակագեղձի քաղցկեղի բուժման նոր մեթոդ. med.news.am

Մոտ ապագայում բժիշկները ի զորու կլինեն պացիենտների շագանակագեղձի բուժման այլընտրանքային միջոց առաջարկել՝ ուռուցքի սառեցում...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լրահոս տղամարդկանց համար ԼՈՒՐԵՐ: Միզային համակարգ
Գերմանական հովվաշունը հոտառությամբ 90% ճշգրտությամբ «ախտորոշում» է շագանակագեղձի քաղցկեղը. tert.am
Գերմանական հովվաշունը հոտառությամբ 90% ճշգրտությամբ «ախտորոշում» է շագանակագեղձի քաղցկեղը. tert.am

Նոր ուսումնասիրության համաձայն՝ վարժեցված գերմանական հովվաշունն իր հոտառությամբ ունակ է ավելի քան 90% ճշգրտությամբ «ախտորոշել» շագանակագեղձի քաղցկեղը, գրում է...

ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ Լրահոս տղամարդկանց համար
Դեղերի վատ ազդեցությունը տղամարդկանց ու կանանց վրա. տղամարդիկ ավելի հաճախ են մահանում
Դեղերի վատ ազդեցությունը տղամարդկանց ու կանանց վրա. տղամարդիկ ավելի հաճախ են մահանում

ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղորայքի վարչության (FDA) նոր տվյալները ցույց են տվել, որ դեղամիջոցների անցանկալի ռեակցիաները տղամարդկանց եւ կանանց մոտ տարբեր են...

ԼՈՒՐԵՐ: Կին. հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ Լրահոս կանանց համար Լրահոս տղամարդկանց համար
Տղաներն առավել հաճախ են մահանում գենետիկ առանձնահատկությունների պատճառով. Կրիս Ֆեդտներ
Տղաներն առավել հաճախ են մահանում գենետիկ առանձնահատկությունների պատճառով. Կրիս Ֆեդտներ

Հայտնի է, որ կանայք տղամարդկանցից ավելի երկար են ապրում եւ այստեղ խնդիրը կենսակերպի մեջ չէ: Կյանքի տեւողությունը որոշող տարբերությունները ի հայտ են գալիս բեղմնավորման պահից, հաղորդում է...

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա Լրահոս տղամարդկանց համար
Կարմիր գինին տղամարդկանց կօգնի լուծել խնդիրները
Կարմիր գինին տղամարդկանց կօգնի լուծել խնդիրները

Գիտնականները պարզել են, որ կարմիր գինին կարող է նպաստել շագանակագեղձի հիվանդությունների բուժմանը: 

Ապացուցվել է, որ ռեզվերատրոլ կոչվող նյութը, որն առկա է խաղողի կճեպի մեջ, ինչպես նաև կարմիր գինու մեջ, վտանգավոր է ուռուցքների համար...

ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը Լրահոս տղամարդկանց համար
Ճաղատ տղամարդիկ առավել մեծ հավանականություն ունեն շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու
Ճաղատ տղամարդիկ առավել մեծ հավանականություն ունեն շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու

Նոր հետազոտության համաձայն՝ ճաղատ տղամարդիկ առավել մեծ հավանականություն ունեն շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու:
Daily Mail-ը գրում է, որ գիտնականները պարզել են, որ տղամարդիկ, ովքեր ենթարկվել են շագանակագեղձի բիոպսիայի, առավել հավանական...

ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լրահոս տղամարդկանց համար
Կրծքի քաղցկեղը սպառնում է և՛ կանանց, և՛ տղամարդկանց
Կրծքի քաղցկեղը սպառնում է և՛ կանանց, և՛ տղամարդկանց

Հայաստանում ավելացել են կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը, եւ հիվանդությունն էլ երիտասարդացել է: Ցուցանիշների ավելանալը պայմանավորված է նաեւ նրանով, որ մարդիկ սկսել են ավելի հաճախ դիմել բժշկի...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. թվեր և փաստեր Լրահոս տղամարդկանց համար ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Վատ եղանակը՝ շագանակագեղձի քաղցկեղի պատճառ
Վատ եղանակը՝ շագանակագեղձի քաղցկեղի պատճառ

Ցուրտ եղանակը եւ արեւային լույսի պակասը կարող են հանգեցնել շագանակագեղձի քաղցկեղի առաջացման՝ գտնում են ԱՄՆ-ի Այդահոյի համալսարանի գիտնականները...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Խորհուրդներ տղամարդկանց շագանակագեղձի քրոնիկ բորբոքման դեպքում

Շագանակագեղձի քրոնիկ բորբոքման համար շատ օգտակար է մաղադանոսի հյութը: Օգտագործել 1 թեյի գդալ` օրը 3 անգամ, 20 օր շարունակ: 10 օր ընդմիջում անել ու նորից կրկնել բուժման կուրսը...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ